George Rose | Getty Images News | Getty Images
A hillside solar panel array at Jordan Vineyard & Winery near Healdsburg, California.
Համաձայն Wood Mackenzie Power & Renewables և Արևային էներգետիկայի Ասոցացիայի (SEIA) նոր հաշվետվության ԱՄՆ-ում 2018թ. ընթացքում տեղադրվել են 10,6 ԳՎտ հզորությամբ արևային ֆոտովալտայիկ կայաններ:
SEIA նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աբիգեյլ Ռոսս Հոպպերի խոսքերով արևային ոլորտը «2018թ. աճի խնդիրներ» ուներ, որոնք մեծ մասամբ ի հայտ եկան արևային մարտկոցների և մոդուլների նկատմամբ սակագների սահմանման հետևանքով:
SEIA հայտարարել է, որ ԱՄՆ-ում տեղադրված ֆոտոէլեկտրիկ հզորությունների ընդհանուր ծավալը, ինչպես սպասվում է, այս տարվա ընթացքում կաճի 14 տոկոսով, իսկ 2021թ. տարեկան տեղադրումը կհասնի 15,8 ԳՎտ ցուցանիշին:
Ներկայում ԱՄՆ-ում տեղադրված են առավել քան 64 ԳՎտ հզորություններ, ինչը բավարար է ավելի քան 12 միլիոն տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար: