Արդյո՞ք կարող են քամու, արևային և մարտկոցային էլեկտրակայանները դառնալ վերականգնվող էներգիայի աղբյուրների «հրաշագործ եռյակ»

15 Մարտ, 2019

Արդյո՞ք հնարավոր է, որ միավորված քամու, արևային և մարտկոցային էլեկտրակայանները դառնան վերականգնվող էներգիայի աղբյուրների «հրաշագործ եռյակ»:

Նոր կառույցը, որը հիմնադրվելու է Portland General Electric Company (PGE) և NextEra Energy Resources կողմից, իր մեջ կներառի 300 ՄՎտ քամու արտադրանք, 50 ՄՎտ արևային էլեկտրաէներգիա և 30 ՄՎտ մարտկոցային կուտակիչ:

Նրանց հավաստմամբ, Արևելյան Օրեգոնի Wheatridge վերականգնվող էներգիայի աղբյուրների Համալիրը իր մասշտաբով և իր տեսակի մեջ առաջինը կլինի Հյուսիսային Ամերիկայում, որտեղ կմիավորվեն երեք էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ:

PGE-ն նախատեսում է նախագծում ներդնել շուրջ 160 միլիոն դոլար, որը, նրանց խոսքերով, թույլ կտա բավարարել իրենց հաճախորդների էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ կեսը արտանետումների զրոյական մակարդակով:

Ակնկալվում է, որ նախագիծը կստեղծի մինչև 475 աշխատատեղ շինարարության ընթացքում և 10 հաստիքային աշխատատեղ շահագործման պահից:

Այլ լուրեր