Վենեսուելայում քաղաքական իշխանության համար պայքարը թեժանում է: Քանի դեռ վենեսուելական բանակը պաշտպանում է Մադուրոյի կառավարությանը, իշխանության համար պայքարի ելքն անհայտ է: Միևնույն ժամանակ հետզհետե աճում է միջազգային աջակցությունը Գուայդոյի թեկնածությանը:
Այնուամենայնիվ, ինչպիսին էլ որ լինի արդյունքը, Վենեսուելայի ապագան ավերակներում է: Հանդիսանալով ՕՊԵԿ-ի հիմնադիրներից մեկը՝ Վենեսուելայի նավթագազային ոլորտը անկում է ապրել, և նավթի արդյունահանման մակարդակը նվազել է մինչև օրական աղքատիկ 1,2 միլիոն բարել: Երկրի նավթի արտահանման նկատմամբ ԱՄՆ հնարավոր սանկցիաները կարող են էլ ավելի նվազեցնել այս ցուցանիշը:
Նավթային վերլուծաբանները ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը՝ հաշվի առնելով Վենեսուելայի նշանակությունը ՕՊԵԿ-ում: 2019թ. սկզբից Վենեսուելան պաշտոնապես գլխավորում է ՕՊԵԿ-ը, որի գլուխ կանգնած է նախկին գեներալ և նավթարդյունահանման ներկայիս նախարար Մանուել Կևեդոն: Կևոդոյի նշանակումը անցյալ տարի արժանացավ ընդդիմության քննադատությանը, սակայն ՕՊԵԿ անդամները այլընտրանք չունեին. Վենեսուելային պետք էր պահել Սաուդիան Արաբիայի կողմից գլխավորվող կարտելում: Սակայն երկրի ներկայիս քաղաքական ճգնաժամը ամենը կասկածի տակ դրեց:
Վերջինս տեղի ունեցավ այն պատճառով, որ ԱՄՆ բացահայտ ճանաչեց Գուայդոյի իշխանությունը: Երկու նախագահ ունեցող մեկ երկրի կառավարումը ՕՊԵԿ-ում կարող է հարցականի տակ դրվել: Փորձելով դիմակայել նավթի շուկայում դեռևս առկա անհավասարկշռությանը՝ նավթային կարտելը կբախվի իր կարևոր անդամ հանդիսացող երկրներից մեկի ներքին լրջագույն ճգնաժամի հետ: