Լիմնորիա իզոպոդները հանդիսանում են վերականգնվող էներգիայի էժան աղբյուր

16 Հունվար, 2019

Լիմնորիայի իզոպոդները չեն դասվում սիրված խեցգետնանմանների թվին: 1799թ.-ին հայտնաբերված այս ինվազիվ տեսակը փայտանյութ խժռելու հակում ունենալու պատճառով հանդիսանում էր նավաստիների գլխացավանքը:

Այսօր գիտնականները նոր լույսի ներքո են դիտարկում այս էակի սերը փայտանյութի հանդեպ: Նրանք ցանկանում են ստուգել, արդյոք նրա անհագուրդ ախորժակը կարող է օգնել մեզ, որպեսզի փայտանյութը փոխակերպենք բիովառելիքի:

Ծրագրի վերջնական նպատակն է հասնել առավել արդյունավետ փայտյա բիոզանգվածի արտադրության: Չնայած այն հանգամանքին, որ փայտանյութը իր վնասակար այրման պատճառով չունի էներգիայի աղբյուրի բարի համբավ, փայտյա բիոզանգվածը չի նույնանում կրակի մեջ նետված փայտի հետ:

Այն իրենից կարող է ներկայացնել կենդանի ծառեր, անտառներ և արտադրության թափոններ, անգամ սպառողական թափոններ: Փոխակերպվելով բյուրեղների կամ հեղուկի՝ առավել հասանելի լինելու պայմաններում այն կարող է դառնալ էներգիայի կենսունակ աղբյուր:

Սակայն փայտյա բիոզանգվածը անթերի չէ. 2017թ. իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ «բիոզանգված արտադրող մասնագիտացված կայաններն ունեն ավելի ցածր արդյունավետություն, քան օրգանական հանածո վառելիքով աշխատող կայանները»: Եթե լիմնորիայի իզոպոդները կարողանան բարձրացնել այդ արդյունավետության մակարդակը, ապա նրանք կփոխհատուցեն 18-րդ դարում իրենց կողմից պատճառված ողջ վնասը:

Այլ լուրեր