Վերականգնվող էներգիայի աղբյուրների հարցերով միջազգային գործակալության (IRENA) նոր հաշվետվության համաձայն 2020թ.-ին առևտրային նշանակության արևային ֆոտովոլտային համակարգերի ընդհանուր միջինացված էլեկտրաէներգիայի նորմավորված արժեքը (LCOE) կնվազի 40%-ով:
IRENA-ն հայտնում է, որ նշված գնանկումը տեղի կունենա ի հավելումն առևտրային նշանակության արևային ֆոտովոլտային համակարգերի LCOE-ի 2010-2017թթ. ընկած ժամանակահատվածում գրանցված 73% նվազման:
IRENA-ն որպես վերականգնվող էներգետիկ ծրագրերի «ծախսերի կրճատման երեք հիմնական գործոններ» ներկայացնում է տեխնոլոգիական զարգացումները, մրցակցության աճը և միջազգային նախագծեր իրականացնողների շրջանակի ընդլայնումը:
«Դուբայում, Մեքսիկայում, Պերուում, Չիլիում, Աբու Դաբիում և Սաուդյան Արաբիայում արևային ֆոտովոլտային համակարգերի ռեկորդային ցածր աճուրդային գները 2016 և 2017թ.-ին ցույց տվեցին, որ պատշաճ պայմանների պահպանման դեպքում LCOE-ն 30$/ՄՎտ*ժ արժեքով կպահպանվի ինչպես 2018թ., այնպես էլ դրանից հետո», - հայտնում է IRENA-ն:
Այդպիսի պայմաններ հանդիսանում են հզոր արևային ռեսուրսները, իրավական կարգավորման բարենպաստ դաշտը, արտանետումների ցածր մակարդակը և երկրների ռիսկերը, տեղական ինժեներական ամուր հիմքը, ինչպես նաև խթանիչ հարկային կարգավորումները: