Ուրբաթ` նոյեմբերի 23-ին, Brent տեսակի նավթը ICE լոնդոնյան բորսայի սակարկությունների ընթացքում 60 ԱՄՆ դոլարից իջել է 59,8 դոլարի մեկ բարելի համար: Վերջին անգամ վառելիքը այդ գինն ուներ միայն 2017 թ հոկտեմբերին:
Վառելիքի հոգեցունց ցուցանիշը ստացվել է սրընթաց անկման արդյունքուն: Նախորդ «նվաճումը»` 61 դոլար մեկ բարելի համար, ցուցադրվել էր դրանից մի քանի ժամ առաջ:
Գնի անկումը միայն մեկ օրվա ընթացքում (նոյեմբերի 23-ին) նավթի այս տեսակի համար կազմում է 4,2%:
Նավթի գինը սկսել է նվազել այս տարվա հոկտեմբերի առաջին կեսից: Մինչ օրս նավթը էժանացել է արդեն մոտ 30%-ով: