Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել

06 Նոյեմբեր, 2018

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը նոյեմբերի 5-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 4 տնտեսվարողի, այդ թվում “Էներգո Ինվեստ հոլդինգ” փակ բաժնետիրական ընկերությանը: 2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 132 տնտեսվարող, որոնցից 91-ի դիմումը բավարարվել է, իսկ մեկ հարկ վճարողի դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի (www.taxservice.am) «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Այլ լուրեր