Էլեկտրական մեքենաները պատրաստվում են սպառել աշխարհի էլեկտրաէներգիայի մինչև 9%

28 Հունիս, 2018

Ավելի էժան դարձող կուտակիչներով և դրանց օգտագործումը խրախուսող կառավարություններով առաջիկա տարիներին էլեկտրական մեքենաները պատրաստվում են սպառել շատ ավելի համաշխարհային էներգիա:

Որքա՞ն։ Ըստ Bloomberg New Energy Finance-ի հրապարակած հաղորդման 2050թ․-ին էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալի շուրջ 9%-ը սպառելու են էլեկտրամեքենաները։ Այժմ այն կազմում է մոտ 0.2%: Որոշ տեղերում այն ավելի բարձր կլինի, օրինակ, Գերմանիայում, որտեղ Լոնդոնի հետազոտական ընկերությունը ակնկալում է ավելի քան 24%:

Ըստ BNEF-ի այդ աճը պայմանավորված է մարտկոցների գներով, որոնք 2030թ.-ին կրճատվելու են երկու երրորդով, ինչպես նաև կիրառվելու է նոր քաղաքականություն՝ ըստ օրվա ժամանակի տարբերակված տարիֆի, կոմունալ ծառայությունների համար, որոնք խրախուսում են սպառողներին լիցքավորել իրենց մեքենաները, երբ պահանջարկը ցածր է, իսկ էներգիան մատչելի:

«Գները ավելի արագ նվազեցին, քան մենք ակնկալում էինք», - հարցազրույցում ասել է Նյու Յորքի Bloomberg New Energy Finance-ի վերլուծաբան Սալիմ Մորսին: «Մարտկոցների գների իջեցումը հանգեցնելու է ավելի շատ էլեկտրական մեքենաների»:

Այլ լուրեր