ԱՄՆ-ն լոբբինգավորել է ՕՊԷԿ-ին նավթի արդյունահանման ծավալների ավելացման հարցում․ Bloomberg

06 Հունիս, 2018

Օրական 1 միլիոն բարելով նավթի արդյունահանման ծավալների ավելացման գաղափարը հայտնվել է ՕՊԷԿ-ի երկրների մոտ Վաշինգտոնի մատուցմամբ։ ԱՄՆ-ի իշխանությունները մտահոգված են «սև ոսկու» համաշխարհային գների կտրուկ աճով, ինչի պատճառով ԱՄՆ-ի ներքին շուկայում բենզինի գները հասել են առավելագույնի վերջին երեք տարվա ընթացքում:

Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը' հղում անելով սեփական աղբյուրներին: Վերջիններս գտել են, որ ԱՄՆ-ի խնդրանքը «հազվագյուտ է և անսովոր»: Այնուամենայնիվ, հաստատվում է, որ անցած շաբաթ Վաշինգտոնի գաղափարը քննարկվել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քուվեյթի և Օմանի պրոֆիլային նախարարների կողմից:

Բանակցությունների արդյունքում հրապարակվել է «աշխարհի որոշ մասերում աճող պահանջարկը բավարարելու և արդյունահանման անկման փոխհատուցելու համար կայուն և ժամանակին նավթի մատակարարում ապահովելու» պատրաստակամության մասին համատեղ հայտարարություն։

Բացի այդ, ինչպես հաղորդում է գործակալությունը, ԱՄՆ-ի խնդրանքը պայմանավորված է Իրանից հումքի արտահանման դեմ սանկցիաների վերադարձմամբ:

Հիշեցնենք, որ ապրիլին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր ՕՊԷԿ-ին նավթի գների «արհեստական աճի» համար:

«ՕՊԵԿ-ը կրկին անցավ իր հին գործին։ Նավթի ռեկորդային ծավալների հետ ամենուրեք, այդ թվում՝ ծովում բեռնված նավերը, նավթի գները արհեստականորեն բարձր են: Սա լավ չէ և անընդունելի», - գրել է Թրամփը իր Twitter-ի էջում։

2016թ.-ի նոյեմբերին ՕՊԷԿ-ի երկրները և 11 կարտել չմտնող պետություններ պայմանավորվել են կրճատել նավթի ընդհանուր արդյունահանումը օրական 1,8 մլն բարելով, որոնցից 300 մլն-ը բաժին հասավ Ռուսաստանին: Համաձայնագիրը երկարաձգվել է երկու անգամ, վերջին անգամ՝ մինչև 2018թ.-ի վերջը:

Այս պահին համաձայնագրի նպատակը իրականացվել է և մայիսի 25-ին ՌԴ-ի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հնարավոր համարեց, որ ՕՊԷԿ- ի երկրները կարող են սկսել ավելացնել արդյունահանումը արդեն այս տարվա III եռամսյակից:

Նրա հետ համաձայնեց Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալիհը: Նրա խոսքերով, նավթի համաշխարհային պահանջարկն աճում է, և որոշ արտահանողների (օրինակ, Վենեսուելայի) արդյունահանման անկումը ապակայունացնում է շուկան:

Այլ լուրեր