Աշխարհի ամենահզոր ջերմային պոմպերը կջեռուցեն 40 հազար տուն

23 Փետրվար, 2026
Պատկերը՝ MVV Energie

Գերմանական MVV Environment էներգետիկ ընկերությունը ներկայացրել է երկու հսկա ջերմային պոմպերի կառուցման ծրագիր, որոնք, հավանաբար, կդառնան աշխարհի ամենահզորները։ Դրանց պարամետրերը դեռևս հայտնի չեն։ Նախագիծը քննարկման փուլում է, և շինարարությունը կսկսվի հաջորդ տարվանից ոչ շուտ։ Նախնական գնահատականներով՝ պոմպերը կկարողանան մատչելի ջերմություն ապահովել 40 հազար տան համար։

Այս պոմպերն իրենց ավանդական նմանակներից տարբերվում են միայն չափսերով, բայց աշխատանքի սկզբունքը նույնն է. դրանք ջերմություն են արտադրում արտաքին միջավայրից և մատակարարում ջեռուցման համակարգին։ Այս դեպքում ջերմության աղբյուրը կլինի Հռենոս գետը, որը գրեթե երբեք չի սառչում, նույնիսկ ամենացուրտ ձմեռներին։ Նախագծողների նպատակն է ջերմություն հավաքել գետի ջրի հոսքերից, և այն վերաուղղել շենքերի ջեռուցման համակարգին։

Նախագիծը զգալի առավելություն ունի. այն կառուցվում է Մանհայմի հին ածխային էլեկտրակայանի տեղում, որն արդեն ունի անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Գաղափարն այն է, որ Եվրոպայի մեծ մասը վերածվի շրջանային ջեռուցման համակարգերի, որոնք կբավարարեն ջեռուցման կարիքների ավելի քան կեսը: Բարձր հզորության ջերմային պոմպերը կարող են ապահովել այս նպատակով անհրաժեշտ էներգիայի մեկ քառորդը:

Աղբյուրը՝ BBC

Պատկերը՝ MVV Energie

Այլ լուրեր