
Շվեյցարական սառցադաշտերը ենթարկվում են տարածքի երբևէ գրանցված ամենանշանակալի կրճատումներից մեկին: Վերջին երեք տարիների ընթացքում դրանց մակերեսը նվազել է 10%-ով, ինչը չորրորդ ամենամեծ անկումն է, որը գրանցվել է մոնիթորինգի ժամանակահատվածի սկզբից ի վեր։ Դա պայմանավորված է գլոբալ տաքացմամբ, որը հանգեցնում է ջերմաստիճանի բարձրացման և ձմռան շրջանում տեղումների նվազման։
2023 թվականին սառցադաշտի մակերեսը նվազել է 4%-ով, իսկ 2022 թվականին՝ 6%-ով։ Շվեյցարական կրիոոլորտային մոնիթորինգի հանձնաժողովի տվյալներով՝ երկու տարվա ընթացքում կորել է նույնքան սառույց, որքան 1960-1990 թվականների ամբողջ ժամանակահատվածում։
Սառույցի այս զանգվածային կորուստը ձմռանը շատ քիչ ձյան և ամառային բարձր ջերմաստիճանների արդյունք է։ Սառցադաշտերի հալոցքը ազդել է Շվեյցարիայի ամբողջ տարածքի վրա։ Հարավային և արևելյան Շվեյցարիայում սառցադաշտերը հալվել են գրեթե նույնքան ուժգնությամբ, որքան ռեկորդային 2022 թվականին։
Ավելի վաղ Շվեյցարիայում անցկացված հանրաքվեի ժամանակ հաստատվել է նոր օրենք, որը պահանջում է մինչև 2050 թվականը զրոյական ջերմոցային գազերի արտանետումներ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գնահատում է, որ ՄԱԿ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայրերի գրեթե մեկ երրորդի սառցադաշտերը կհալվեն առաջիկա 30 տարիների ընթացքում։ ՄԱԿ-ը 2025 թվականը հայտարարել է Սառցադաշտերի պահպանության միջազգային տարի։ Երկու միլիարդ մարդ ապրում է այն տարածքներում, որոնք ջրամատակարարում են ապահովում՝ սառցադաշտերի և սեզոնային ձնհալքի հաշվին։
Աղբյուրը՝ Reuters
Պատկերը՝ REUTERS/Denis Balibouse