Կորալների զանգվածային անհետացում. մոտենում ենք «անշրջելիության կետին»

27 Հունվար, 2025
Պատկերը՝ The Daily Mail

Կլիմայական ճգնաժամը ոչ միայն ջերմային ալիքների ու երաշտի պատճառ է դարձել, այլև իր հետքն է թողել համաշխարհային օվկիանոսի վրա: Հետազոտողները Մեծ արգելախութում կորալների ռեկորդային կորուստ են հայտնաբերել և կարծում են, որ այն մոտենում է «անդառնալիության կետին»:

Հետազոտողներն ահազանգում են՝ վախենալով, որ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով 2300 կիլոմետր երկարությամբ կորալային խութերի աշխարհի ամենամեծ հավաքածուն շատ մետ է անվերադառնալիության կետին։

Ավստրալիայի ծովային գիտության ինստիտուտի (AIMS) գիտնականներն ուսումնասիրել են խութը և դրա որոշ հատվածներում արձանագրել են մարջանների ամենաբարձր մահացությունը: Ծովային հետազոտությունների կենտրոնը, որը սկսել է աշխարհահռչակ կորալային խութի մոնիտորինգը 1985 թվականին, այս տարվա օգոստոս-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում հետազոտել է հայտնի շրջանի երկայնքով 19 խութերը:

Արդյունքները ցույց են տալիս, որ այս ժամանակահատվածում 19-ից 12-ը տուժել է «կորալայւն ծածկույթի» (խութի վրա գտնվող տարածքը, որը ծածկված է կենդանի կորալով) անկումից: Ավելին, գիտնականները պարզել են, որ մեկ խութի վրա սատկել է կորալների 72%-ը:

Հետազոտողները կարծում են, որ կորալների կորստի հիմնական պաատճառը ջերմային սթրեսն է, որը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ: Եթե ջերմային ալիքները շարունակեն ազդել տարածքի վրա, ջրիմուռները չեն վերադառնա, իսկ կորալները կշարունակեն մահանալ:

Հորդառատ անձրևները կարող են նաև նվազեցնել ջրի աղիությունը, որն անհրաժեշտ է կորալներին գոյատևելու համար, մինչդեռ փոթորկի մեծ ալիքները կարող են լուրջ ֆիզիկական վնաս հասցնել կորալային խութերին: Այս ամենը միասին պարզապես սպառնում է Մեծ արգելախութի վերացմանը։

Աղբյուրը՝ The Daily Mail

Պատկերը՝ The Daily Mail

Այլ լուրեր