Այս տարի արևային էներգիայի գների անկումը գնահատվում է 9%

20 Նոյեմբեր, 2017

Ինչպես վկայում են նոյեմբերի 16-ին հրապարակված «Lazard»-ի հետազոտության տվյալները, վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի գները շարունակում են ընկնել, սակայն այդ անկման տեմպերը աստիճանաբար դանդաղում են:

Վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիայի արտադրության արժեքը սրընթաց նվազում է, սակայն էներգիայի պահպանման տեխնոլոգիաները դեռևս բավական թանկ են, ինչը խիստ դանդաղեցնում է ոլորտի զարգացումը և մաքուր էներգիայի ցածր գնի առավելությունը զրոյացնում է՝ բարձրացնելով դրա արժեքը գրեթե 5 անգամ:

Վերջին 8 տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի գինը նվազում էր տարեկան 15,5%-ով արևային և 13%-ով' քամու էներգիայի համար, ընդ որում ամենամեծ անկումը գրանցվել է այդ ժամանակահատվածի առաջին կեսում: Այս տարի վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիայի գնի նվազումը գնահատվում է 9% արևային և 4% քամու էներգիայի համար:

Էներգիայի ցածր արժեքի առավելությունը կորում է, երբ դրա արտադրման բարձր մակարդակի առկայության դեպքում հարկ է լինում գնել դրա պահպանման տեխնոլոգիաները: Արևային էներգիայի $46-53 ՄՎտ/ժ գնի դեպքում մարտկոցի և էներգիայի պահպանման 10 ժամանոց համակարգով հակադարձ փոխարկչի լրացուցիչ տեղադրումը ավելացնում է դրա արժեքը մինչև $82 ՄՎտ/ժ:

Սակայն, «Lazard»-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ զանգվածային տարածման դեպքում տեխնոլոգիաների արժեքը նվազելու է: Վերականգնվող էներգիայի պահպանման տեխնոլոգիաների գները աստիճանաբար նվազելու են ճարտարագիտական լուծումների և տնտեսական փոփոխությունների շնորհիվ: Ըստ «Lazard»-ի կանխատեսումների լիթիում-իոնային մարտկոցները էժանանալու են տարեկան մոտ 8.5% -ով մոտակա 5 տարիների ընթացքում:

Էլեկտրաէներգիայի պահպանման համակարգերը աշխարհում ավելի մեծ ճանաչում են ձեռք բերում: Աշխարհի խոշորագույն քաղաքներում իրականացնում են էլեկտրաէներգիայի պահպանման համակարգերի կառուցման համալիր ծրագրեր: Նման ծրագրերից մեկը դարձել է Նյու Յորքում 10 ՄՎտ/ժ ընդհանուր հզորությամբ էներգիայի պահպանման համակարգի կառուցումը: 2025թ.-ին էլեկտրաէներգիայի պահպանման համակարգերի համաշխարհային շուկայի ծավալը կկազմի մոտ $80 միլիարդ:

Այլ լուրեր