SolarOn. Հայաստանում բացվեց արևային վահանակներ արտադրող առաջին գործարանը

07 Հուլիս, 2017

Հունիսի 29-ին Երևանում տեղի ունեցավ SolarOn-ի՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացումը: Ընկերությունը աշխատում է տեստային ռեժիմում այս տարվա գարնանից և արդեն իրականացրել է արտադրական և բնակելի տարածքների համար արևային կայանների տեղադրման մի շարք նախագծեր: Արևային փոքր էլեկտրական կայան տեղակայվել է նույնիսկ Երևանի կենտրոնում գտնվող բնակելի բարձրահարկ շենքի տանիքին:

Հայաստանի արևային ներուժը, ըստ NASA-ի տվյալների, ամենաբարձրներից մեկն է տարածաշրջանում և կազմում է տարեկան 1760-1800 կՎտժ /մ²: Այս պայմանները բավարար են արևային էներգիայի արտադրության բարձր մակարդակ ապահովելու համար և 5-7 տարիների ընթացքում արևային կայանի տեղադրման ծախսերի ետգնման համար: Սա նշանակում է, որ 30 տարի վահանակների շահագործման ժամկետի պայմաններում մինի-կայանի սեփականատերը գրեթե 25 տարի չի վճարի ոչ մի դրամ օգտագործված էլեկտրաէներգիայի համար:

Այլ լուրեր