Boeing-ն ու NASA-ն նախագծում են ապագայի ինքնաթիռը՝ թևի նոր դիզայնով

22 Մայիս, 2023
Պատկերը՝ Boeing/CNN

Արդիականացված ինքնաթիռները կսկսեն կիրառվել 2030-ական թվականներին։ Դրանք կունենան նորարարական դիզայն և կկարողանան սպառել մինչև 30%-ով ավելի քիչ վառելիք, քան այսօրվա ինքնաթիռները:

Նոր ինքնաթիռների մշակումը Sustainable Flight Demonstrator նախագծի մի մասն է: Նեղ կորպուսով ինքնաթիռը կունենա թևի դիզայն, որը կոչվում է transonic trussed: Այն  գտնվում է ստանդարտից ավելի բարձր մակարդակի վրա, ավելի երկար է, բայց միևնույն ժամանակ՝ ավելի նեղ: 

Օդանավի փոփոխված դիզայնը ազդում է նրա էրգոնոմիկայի վրա: Թևն ու հենարանը օդանավին ավելի մեծ վերելք են ապահովում, և դրանց գտնվելու վայրը ավելի քիչ խնդիրներ է ստեղծում: 

ՆԱՍԱ-ի և Boeing-ի գլխավոր մարտահրավերներից մեկը պարզելն է, թե ինչպես փոխել ինքնաթիռի դիզայնը՝ առանց դրա քաշը մեծացնելու:

NASA-ի և Boeing-ի ապագա ինքնաթիռի առաջին նախատիպը պետք է հայտնվի 2028 թվականին։ 2030-ականներին նախատեսվում է իրականացնել կոմերցիոն թռիչքներ։

Աղբյուրը՝ CNN

Պատկերը՝ Boeing/CNN



Այլ լուրեր