Կլիմայի փոփոխության հետևանքով Շվեյցարական Ալպերը կակտուսներով են պատվել

15 Մայիս, 2023
Պատկեը՝ Tweeted by @RomainBoisset

Ինվազիվ կակտուսները գրավում են շվեյցարական Վալե կանտոնի լեռնային լանջերը: Ըստ իշխանությունների՝ որոշ վայրերում դրանք արդեն կազմում են բուսածածկի մինչև 30%-ը:

Կենսաբաններն պնդում են, որ կակտուսներն այստեղ «բնակություն են հաստատել» դեռևս 19-րդ դարավերջից, երբ դրանք բերվել են Հյուսիսային Ամերիկայից։ Սակայն մինչև վերջերս դրանց տարածումը զսպվում էր ձմռան ցուրտ եղանակի պատճառով:

Սակայն լեռներում ձյան շերտի «նահանջին» զուգընթաց՝ կակտուսների որոշ տեսակներ տարածվել են արևոտ լանջերին՝ ծովի մակարդակից մինչև 700 մ բարձրության վրա: Այժմ դրանք սպառնում են տեղական էկոհամակարգին, քանի որ դուրս են մղում ցանկացած այլ բուսականություն, այդ թվում՝ անհետացման եզրին գտնվող հազվագյուտ տեսակներ:

Տեղացի հետազոտողները նշել են, որ կակտուսները հազվագյուտ կենսունակություն ունեն, ինչը շատ է դժվարացնում դրանց դեմ պայքարը։ Նրանք կարողանում են բազմանալ նույնիսկ արմատից կտրվելու, հողից հանվելու կամ մի քանի ամիս խոնավությունից զրկված լինելու պարագայում։

Աղբյուրը՝ The Guardian

Պատկեը՝ Tweeted by @RomainBoisset



Այլ լուրեր