Չինաստանը ստեղծել է ամենահզոր մագնիսական դաշտը

10 Հոկտեմբեր, 2022
Պատկերը՝ Interesting Engineering

Չին մասնագետները ստեղծել են գերհզոր հետազոտական մագնիս: Համակարգը ստեղծում է կայուն մագնիսական դաշտ՝ 45,22 տեսլա հզորությամբ, միաժամանակ սպառելով 26,9 մեգավատտ էներգիա։

Մշակողների խոսքով՝ տասնամյակներ են պահանջվել նոր մագնիսի նախագծման համար, սակայն մոտ ապագայում նախագիծը կծախսածածկվի։ Օգտագործելով նոր սարքը՝ գիտնականները կարագացնեն ֆիզիկական երևույթների ուսումնասիրությունը, բարդ միջավայրերի մոդելավորումն ու էլեկտրոնիկայի զարգացումը։

Չինական մագնիսը հիբրիդային տեխնոլոգիա է: Այն միաժամանակ օգտագործում է մագնիսական դաշտ ստեղծելու երկու տարբեր եղանակներ՝ կիրառելով գերհաղորդիչ օղակ և Բիթերի ներքին դիմադրողական մագնիս: Վերջինս հիմնված է փաթեթավորված սկավառակների վրա։

Այս մեթոդներից յուրաքանչյուրն ունի իր սահմանափակումները: Գերհաղորդիչ մագնիսը պահանջում է համեմատաբար փոքր քանակությամբ էներգիա, բայց միաժամանակ ունի մագնիսական դաշտի ուժի սահման, իսկ Բիթերի մագնիսը չի կարող կիրառվել առանց մշտական և մեծ լարման:

Այս համակարգերը միասին փոխհատուցում են միմյանց թերություններն ու թույլ են տալիս ստեղծել կայուն մագնիսական դաշտ: Նկարագրված մոտեցումը օգտագործվել է նախորդ նախագծերում, սակայն չին ճարտարագետները կարողացել են այն օպտիմալացնել: Դրա համար նրանք թարմացրել են մագնիսի կառուցվածքը և մշակել են նոր նյութեր։ Թե ինչ տարրեր են օգտագործվել նոր նախագծում, հեղինակները չեն բացահայտում։

Աղբյուրը՝  South China Morning Post

Պատկերը՝ Interesting Engineering


Այլ լուրեր