Airbus-ը մոլորակի համար անվնաս ինքնաթիռներ կստեղծի

26 Սեպտեմբեր, 2022
Պատկերը՝ AIRBUS 2020

Airbus-ը կստեղծի մոլորակի համար անվնաս  ինքնաթիռներ։ Ընկերությունը  նոր արտադրություն է գործարկել Մեծ Բրիտանիայի Ֆիլթոն քաղաքում, որը մասնագիտացած է  կրիոգեն վառելիքի համակարգերի մշակման մեջ։ Դրանք անհրաժեշտ են հաջորդ սերնդի ջրածնային շարժիչով ինքնաթիռներ արտադրելու համար։

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ մոլորակի համար անվնաս տեխնոլոգիաների ստեղծման աշխատանքներն արդեն սկսվել են։ Ապագա վառելիքի համակարգերը պատրաստվում են օգտագործվել Airbus ZEROe մարդատար ինքնաթիռների արտադրության մեջ, որոնց մշակումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2035 թվականը։ Դրանց առանձնահատկությունը մթնոլորտ վնասակար արտանետումների իսպառ բացակայությունն է։ 

Airbus-ի գործադիր տնօրեն Գիյոմ Ֆորին ասել է, որ ընկերության նպատակը մոտ ապագայում աստիճանական անցումն է էկոլոգիապես մաքուր վառելիքի, ինչպես նաև վառելիքի սպառման ու ինքնաթիռներից ածխաթթու գազի արտանետումների ծավալի կրճատումը:

Աղբյուրը՝ CNBC

Պատկերը՝ AIRBUS 2020


Այլ լուրեր