1800 թվականին աշխարհի բնակչության միայն 10 տոկոսն էր բնակվում քաղաքներում, սակայն 2009 թվականից ի վեր Երկրի քաղաքային բնակչությունը գերազանցել է գյուղական բնակչությանը։
Քաղաքի մեծությունը գնահատելու երկու հիմնական չափանիշ կա՝ դրա աշխարհագրական տարածքի մեծությունը կամ բնակչության քանակը: Այս երկու ցուցանիշներով քաղաքը կարող է հռչակվել «խոշորագույնն աշխարհում», բայց, արդյո՞ք, կարելի է այս տարբերակներից մեկը համարել ավելի խելամիտ։
Ըստ WorldAtlas-ի և World Population Review-ի՝ Նյու Յորքն աշխարհի ամենախոշոր քաղաքն է իր տարածքով: Միաժամանակ, այս երկու աղբյուրները տարբեր կերպ են մեկնաբանում քաղաքի չափերը։ Ըստ WorldAtlas-ի՝ Նյու Յորքն ունի 8683 քառ. կմ, մինչդեռ Համաշխարհային բնակչության ակնարկում քաղաքը զբաղեցնում է 12,093 քառ. կմ։
Ինչ վերաբերում է բնակիչների թվին, ապա ոչ մի քաղաք չի կարող համեմատվել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյին։ Տոկիոն ունի 37 274 000 բնակչություն՝ ըստ World Population Review-ի, ինչը 5 միլիոնով ավելի է երկրորդ տեղը զբաղեցրած Դելիից (Հնդկաստան), որն ունի մոտ 32 065 760 բնակչություն:
Ընդսմին, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, արդեն 2028 թվականին Դելին բնակչության թվով կգերազանցի Տոկիոյին՝ դառնալով աշխարհի խոշորագույն քաղաքն այս ցուցանիշով։
Պատկերը՝ Alexander Spatari/Getty Images