Օսթինում Տեխասի համալսարանի գիտնականները ստեղծել են ոչ թանկարժեք գելային թաղանթ, որն օդից խմելու ջուր է «քաշում» նույնիսկ անապատում: Այն պատրաստված է 2 դոլար արժողությամբ նյութից և հյուսվածքով մաստակ է հիշեցնում։
Եթե օդի հարաբերական խոնավությունը կազմում է մոտ 30 տոկոս, թաղանթն օրական կհավաքի 13 լիտր ջուր մեկ կիլոգրամ գելի հաշվարկով: Մինչև 15 տոկոս խոնավության դեպքում այդ ցուցանիշը կկազմի վեց լիտր:
Գելային թաղանթը կազմված է վերականգնվող ցելյուլոզից և կոնյակի խեժից: Այս բաղադրիչներն օգնում են նյութին օդից ներծծել ջուրը և անհրաժեշտության դեպքում արտազատել այն:
Աղբյուրը՝ Science Daily
Պատկերը՝ The University of Texas at Austin