«Արևային» տանիքով Vision EQXX էլեկտրամեքենան կդառնա TESLA-ի հիմնական մրցակիցը

14 Փետրվար, 2022
Լուսանկարը՝ Mercedes-Benz

Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է Vision EQXX մոդելը։ Քառատեղ էլեկտրամեքենան տեխնոլոգիական նվաճումների հանրագումարն է աերոդինամիկայի, մարտկոցների ու կոմպոզիտային նյութերի բնագավառում։

Մեկ լիվքացվորմամբ Vision EQXX-ը կարող է անցնել մոտ հազար կիլոմետր։ Չնայած դրան՝ նրա մարտկոցն ավելի թեթև է, քան EQS-ինը, թեև նույն տարողությունն ունի։ Այն լիցքավորվում է նաև արևից, իսկ կողային էլեկտրոնիկան աշխատում է խթանող նեյրոնային ցանցերի կառավարմամբ։

Vision EQXX-ը նման չէ սերիական «Մերսեդեսներից» ոչ մեկին։ «Հոսող» թափքը Կամմա պոչով՝ հիշեցնում է 2015թ. Concept IAA-ն։ Օդի դիմադրության ռեկորդային գործակիցը՝ 0,17, ձեռք է բերվել սրահի առաջնամասի կաթիլանման ձևի շնորհիվ, որը նեղացված է 50 միլիմետրով հետնամասում, ինչպես նաև պասիվ և ակտիվ աերոդինամիկայի։

Vision EQXX-ի հիմքում ընկած է նոր Mercedes-Benz Modular Architecture-ը (MMA) կոմպակտ և միջին չափի էլեկտրամեքենաների համար։ Խտացուցիչները տպվել են  3D տպիչով UBQ Materials պլաստիկից, որն ստացվել է թափոնների վերամշակումից։

Սրահի կահավորման համար գերմանացիներն օգտագործել են մի շարք նորարարական նյութեր, որոնք մշակվել են սթարտափերն ամբողջ աշխարհում։ Օրինակ, տեքստիլը AMSilk-ի արտադրած Biosteel կենսաքայքայվող հյուսվածքներից, ծառայել է դռների ձգափոկերի պատրաստման համար։ Սնկերից ստացված կաշվի Mylo փոխարինիչը եւ նրա Deserttex անալոգը կակտուսի հիմքով դարձել են նստատեղերի և կենտրոնական թունելի պաստառ։ Գորգիկները պատրաստված են բամբուկից, ղեկը ձգել են Dinamica միկրոֆիբրով, իսկ զարդանախշերը պատրաստել են UBQ կենսապլաստիկից։

Աղբյուրը՝ Mercedes-Benz

Լուսանկարը՝ Mercedes-Benz

Այլ լուրեր