Ածխածնի արտանետումները նվազեցնելու համար ավտոմեքենաների էլեկտրաֆիկացման համաշխարհային արշավը կարող է 2050 թվականին կրկնակի անգամ կրճատել նավթի վերամշակման ծավալները: Նման կանխատեսում են արել Rystad Energy խորհրդատվական ընկերության վերլուծաբանները։
Ընկերության ավագ փոխնախագահ և վերամշակման բաժնի ղեկավար Մուկեշ Սահդևը նշել է, որ մինչև 2050թ. Էլեկտրամոբիլների մասնաբաժինը կարող է հասնել մինչև 90 տոկոսի: Ըստ վերլուծաբանի՝ այս սցենարը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի վերամշակման ներկա հզորությունների 50 տոկոսով կրճատման:
«Էլեկտրամոբիլները կնվազեցնեն բենզինի և դիզելային վառելիքի համաշխարհային սպառումը, սակայն ավիացիայի, նավարկության և նավթաքիմիական ոլորտներում այլ նավթամթերքների պահանջարկը կարող է բարձր մնալ ուրբանիզացիայի պատճառով», - մեկնաբանել է նա:
Վերլուծաբանները 2021 թվականի երկրորդ կեսին ակնկալում են պահանջարկի ավելացում օրական մինչև 80.1 մլն բարել, որը նախկինում կրճատվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Աղբյուրը՝ Reuters