Կասպից ծովին կարող է սպառնալ նույն բնապահպանական աղետը, ինչ տեղի ունեցավ Արալյան ծովի հետ, եթե չխնայվեն ջրային ռեսուրսները։ Այս մաիսն հայտարարել է Եվրամիության Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պիտեր Բուրիանը։
Ըստ Բուրիանի, ջրօգտագործման նախկինում կիրառված պրակտիկան հանգեցրել է Արալյան ծովի բնապահպանական աղետի։ Ու թեև ներկայում այդ մասին չի խոսվում, սակայն եթե այս խնդրով լրջորեն չզբացվենք, ապա Կասպից ծովին նույնպես նույն ճակատագիրը կարող է սպառնալ։
Ուրալ գետից հոսքը դեպի Կասպից ծով նկատելոիրեն կրճատվել է, և դա կարող է բնապահպանական աղետի բերել։ Եվրոպացի պաշտոնյան կարևորել է այն, որ Կասպից ծովի օգտագործումը լինի ողջամիտ, համագործակցային և պատասխանատու։
Աղբյուրը՝ ՌԻԱ նովոստի