Աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկը՝ Chevron-ը, որն առաջատար դիրք է զբաղեցնում ամերիկյան շուկայում, կսկսի տավարի գոմաղբը բնական գազի վերածել ածխածնի արտանետումների կրճատման ծրագրի շրջանակներում։
Էներգետիկ հսկան և աղբի վերամշակմամբ զբաղվող Brightmark ընկերությունը արդեն 28 գործարան են կառուցում Միացյալ Նահանգների յոթ նահանգներում, որոնցից մեկում արտադրությունը կսկսվի արդեն այս տարի:
Բացի այդ, նախատեսվում է գործարկել կենսազանգվածից ստացվող վերականգնվող բնական գազի՝ կենսամեթանի, արտադրության ևս 10 ձեռնարկություն: Այլընտրանքային այս վառելիքը նախատեսվում է օգտագործել բեռնատար ավտոմեքենաների լիցքավորման համար:
«Մենք կարծում ենք, որ կարող ենք որոշակի ազդեցություն ունենալ բեռնատար ավտոպարկերի վրա, որպեսզի դրանք անցնեն վառելիքի այս տեսակին»,- հավաստիացրել է Chevron-ի վառելիքի և քսանյութերի ստորաբաժանման ղեկավար Էնդի Վալցը:
Աղբյուրը՝ Bloomberg