Գրենլանդիայում գրանցվում է սառցե շերտի սրընթաց հալոցք

05 Օգոստոս, 2021

Օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով Գրենլանդիայում գրանցվում է սառցե շերտի սրընթաց հալոցք: Հուլիսի 28-ից սկսած ՝ ամեն օր հալչում է շուրջ ութ միլիարդ տոննա սառույց, ինչը երկու անգամ ավելին է, քան սովորական ամառային սեզոնին:

Չորեքշաբթի՝ հուլիսի 28-ին, այնտեղ գրանցվել է օդի ռեկորդային ջերմաստիճան՝ 19,8 աստիճան տաքություն ըստ Ցելսիուսի: 2021 թվականի ամռան ընթացքում վահանը կորցրել է ավելի քան 100 միլիարդ տոննա սառույց:

Եթե Գրենլանդիայի սառցե ծածկույթն ամբողջությամբ հալվի, ծովի մակարդակը կբարձրանա առնվազն 6-7 մետրով: Դրա հետեւանքով ջրի տակ կանցնեն ծովափնյա քաղաքներն ամբողջ աշխարհում՝ չնայած դրանք առանց այդ էլ մշտապես գտնվում են այդ սպառնալիքի ներքո:

Աղբյուրը՝ Deutsche Welle

Այլ լուրեր