IKEA և Ռոքֆելլեր հիմնադրամները 1 մլրդ. դոլար կներդնեն մաքուր էներգիայի մեջ

28 Հունիս, 2021

IKEA հիմնադրամը՝ աշխարհի խոշորագույն կահույքագործական ընկերության բարեգործական ստորաբաժանումը, և Ռոքֆելլերի հիմնադրամը հայտարարել են զարգացող երկրներում վերականգնվող էներգիայի արտադրության ծրագրերին աջակցելու համար 1 միլիարդ դոլարի դրամագլուխ ստեղծելու մտադրության մասին։

Հիմնադրամներից յուրաքանչյուրը 500 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի։ Նրանք հույս ունեն նաև լրացուցիչ 10 մլրդ դոլար ներգրավել միջազգային զարգացման գործակալություններից մինչ ինստիտուցիոնալ ներդրողների համար բացվելը, որոնք ցանկանում են ընդլայնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հնդկաստանը, Նիգերիան ու Եթովպիան:

Հիմնադրամներն արդեն պայմանագրեր են կնքել Համաշխարհային բանկի հետ փոխկապակցված Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ԱՄՆ Զարգացման միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: IKEA-ն նպատակ ունի «կլիմայի նկատմամբ դրական» արտադրություն ձևավորել մինչև 2030 թվականը, իսկ Ingka Group ընկերություը՝ IKEA-ի խանութների մեծ մասի սեփականատերը, ապրիլին հայտարարել էր, որ 4 մլրդ եվրո է հատկացրել կանաչ էներգետիկայի նախագծերում ներդրումներ կատարելու համար:

Աղբյուրը՝ Financial Times

Այլ լուրեր