«Էներգո ինվեստ հոլդինգը» զարգացնում է «կանաչ» էներգիայի արտադրությունը

19 Մայիս, 2021

«Էներգո ինվեստ հոլդինգի» կազմում գործող արևային ու ջրային էլեկտրակայաններից առաքված էլեկտրաէներգիայի ծավալը 2020 թվականի տվյալներով աճել է նախորդ տարվա համեմատությամբ՝ կազմելով 73.9 միլիոն կՎտ*ժ։

Հոլդինգի կազմում գործող՝ արդյունաբերական մասշտաբի Հայաստանում առաջին արևային կայանը՝ «Արևէկը» շահագործվում է 2017 թվականից։

«Կանաչ» էներգիայի արտադրության ծավալի մեծացմանը զուգահեռ՝ հոլդինգի ծրագրերը ներառում են նաև արտադրված էներգիայի պահուստավորման խնդիրները։ Այդ նպատակով հոլդինգի մասնագետներն ուսումնասիրում են էներգիայի կուտակիչների ստեղծման այլ երկրների փորձը։

Բանակցություններ են տարվում էներգիայի կուտակիչ սարքավորումների համաշխարհային շուկայում առաջատար համարվող եվրոպական ու չինական ընկերությունների հետ՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայան կառուցելու նպատակով։

Աղբյուրը՝ aysor.am

Այլ լուրեր