Anwar Amro/AFP
Բեյրութում կայացել է Quds Rise էլեկտրամոբիլի ցուցադրությունը: Շուկայում այն կհայտնվի ընթացիկ տարվա ընթացքում և կարժենա մոտ 30 000 դոլար։
Էլեկտրամոբիլը նախագծել և կառուցել է Ev Electra ընկերությունը, որը հիմնադրել է պաղեստինյան արմատներով լիբանանցի գործարար Ջիհադ Մուհամեդը չորս տարի առաջ:
Ընկերության կայքում նշվում է, որ այն գրասենյակներ ունի Լոնդոնում, Մոնրեալում և Լառնակայում:
Երկարաժամկետ հեռանկարում ընկերությունը ծրագորմ է դուրս գալ միջազգային շուկա և մրցակցել էլեկտրամոբիլների համաշխարհային արտադրողների հետ:
Մինչև տարեվերջ Լիբանանում կարտադրվի 10 000 էլեկտրամոբիլ:
Աղբյուրը՝ Aljazeera/Gulf News