«Վայոց Արև -1» արևային էլեկտրակայանը Հայաստանի ցանցին միացված առաջին մասշտաբային ծրագիրն է

11 Դեկտեմբեր, 2020

 Vayots Arev-1 Solar Farm in Armenia. (Credit: Risen Energy Co., Ltd)

Հայաստանի հարավ-արևելքում գտնվող Վայոց Ձորի մարզում կառուցված «Վայոց Արև-1» արևային էլեկտրակայանը միացված է էլեկտրացանցին: Այս ծրագրի համար Risen Energy-ն մատակարարել է JAGER PLUS 144 PERC մոնո երկկողմանի կրկնակի ապակյա մոդուլներ` 5,2 ՄՎտ ընդհանուր տեղադրված հզորությամբ: EPC պայմանագրով որպես նախագծի մշակող և կապալառու հանդիսացել է Օպտիմում Էներջի ՍՊԸ-ն, որն իր հերթին հանդիսանում է  Risen Energy-ի տեղական գործընկերը և տարածաշրջանում բացառիկ դիստրիբյուտորը:

«Վայոց Արև-1» արևային էլեկտրակայանը Հայաստանում առաջին մասշտաբային ծրագիրն է, որը միացված է էլեկտրացանցին: Ներմուծվող էներգիայից կախվածությունը թուլացնելու նպատակով վերջին տարիներին Հայաստանի կառավարությունն, օգտագործելով երկրի եզակի արևային ռեսուրսները և տեղակայման առավելությունները, մաքուր էներգիայի հիման վրա ձևավորեց ազգային ռազմավարական տեսլականը: Կառավարությունը մշակեց նաև զարգացման ծրագիր, իսկ ներկայում վարում է արտոնյալ և օժանդակ քաղաքականություն և ակտիվորեն նպաստում է վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացմանը: Այսպիսով, ցանցին միացնելով արևային էլեկտրակայանը՝ Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացնում է իր ազգային ռազմավարությունը:

Հանդիսանալով ֆոտովոլտայիկ համակարգերի ոլորտի համաշխարհային առաջատար և ընկալելով համաշխարհային զարգացող ՖՎ շուկան՝ Risen Energy-ն ապահովում է բարձրորակ արտադրանք: Risen Energy-ն շարունակաբար զբաղվում է այնպիսի հիմնական տեխնոլոգիաների հետազոտմամբ և մշակմամբ, ինչպիսիք են երկբևեռ և բազմաբազուկային մոդուլները, հետերոանցումային բջիջները և այլն:

Աղբյուրը՝ www.nsenergybusiness.com

Այլ լուրեր