Ջրային արևային էներգիայի գինը մոտենում է ցամաքային արևային էներգիայի գնին

09 Հոկտեմբեր, 2020

Ջրային և ցամաքային արևային էներգիայի միջև գոյություն ունեցող տարբերությունը կրճատվել է: Ջրային արևային էներգիայի նախագծի կյանքի կոչման, ապա իրականացման ընթացքում ջրային արևային էներգիայի և ցամաքային արևային էներգիայի գները գրեթե հավասարվում են: Լողացող արևային մարտկոցների կապիտալ ծախսերն ավելի մեծ են, իսկ շահագործման և կառավարման ծախսերը՝ շատ ավելի քիչ: Ավելին, այս դեպքում բացակայում է հողատարածքի հետ կապված ծախսերը: Միևնույն ժամանակ վահանակներն ունեն ավելի բարձր արդյունավետություն. վահանակներն ավելի մաքուր են պահպանվում, քանի որ նրանց վրա փոշի և այլ նստվածք չի հավաքվում: 

Ներկայում Վերականգնվող էներգիայի աղբյուրների ազգային լաբորատորիան (NREL)  և ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը (DoE) իրականացնում են ուսումնասիրություններ այս լողացող համակարգերի առավելությունների և ազդեցության որակական գնահատման նպատակով: Գլխավոր հարցերից մեկը, որը ենթակա է ուսումնասիրության, սառեցման ազդեցությունն է, որը  բխում է լողացող արևային վահանակները ջրի վրա տեղադրելու հանգամանքից: Ասիայում իրականացված նմանատիպ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արդյունավետության բարձրացումը կազմում է 10-20%: 

Լողացող արևային մարտկոցները կարելի է նաև կիրառել որպես այլընտրանք ցամաքային արևային կայաններին այնպիսի վայրերում, որտեղ քիչ են հողատարածքները, կամ այնպիսի չոր եղանակային պայմաններ ունեցող վայրերում, որտեղ դրանք կարելի է տեղադրել արհեստական ջրամբարների վրա՝ գոլորշիացումը նվազեցնելու նպատակով: NREL կողմից երկու տարի առաջ կատարված հաշվարկների համաձայն ԱՄՆ-ում գտնվող ավելի քան 24000 արհեստական ջրամբարների վրա լողացող ֆոտոէլեկտրական տարրեր տեղադրելու դեպքում կարող է արտադրվել երկրի էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության մոտ 10%-ը: 

Աղբյուրը՝ pv-magazine-usa.com


Այլ լուրեր