Պորտուգալիայի կառավարությունը հաստատել է արևային էներգիայի համաշխարհային ռեկորդային գնի սահմանումը՝ $ 0,01316/ կՎտ/ժ

28 Օգոստոս, 2020

Lisbon has laid claim to a new world record low price for solar. ImageEdgar Jiménez/Flickr

Պորտուգալիայի կառավարությունը հրապարակել է օգոստոսի 25-ին ավարտված 700ՄՎտ հզորությամբ արևային էներգիայի վաճառքի աճուրդի նախնական որոշ արդյունքներ: Մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ տեղաբաշխվել է 670 ՄՎտ արտադրվող հզորություն, որից 486 ՄՎտ բաժին է ընկել կուտակիչների հետ կապված ֆոտոէլեկտրական նախագծերին, իսկ մնացած 177 ՄՎտ և 10 ՄՎտ հզորությունները համապատասխանաբար տրամադրվել են պարգևատրման շրջանակներում «համակարգային փոխհատուցում» և «պայմանագիր տարբերության համար» կարգի նախագծերին: Կառավարությունը հաստատել է նաև, որ աճուրդի ժամանակ առաջարկվել է աշխարհում ամենացածր դրույքը խոշորամասշտաբային ֆոտոէլեկտրական նախագծի համար՝ 0,01114 եվրո/կՎտ/ժ (0,01316 ԱՄՆ դոլար), որը փոքր-ինչ ցածր է պորտուգալական ֆինանսական ամսագրի կողմից գնումների առաջին օրը նշած 0,0112 եվրո արժեքից, և ավելի ցածր է Աբու-Դաբիում անցկացված աճուրդում EDF ֆրանսիական էներգետիկ խմբի և չինական JinkoPower կողմից 2 ԳՎտ-ի համար ներկայացված 0,0135 ԱՄՆ դոլար/կՎտ/ժ-ից:

Լիսաբոնի հայտարարության մեջ ասվում է նաև, որ 100ՄՎտ կուտակային հզորությամբ ապահովել է մոդուլներ արտադրող հարավկորեական Hanhwa Q Cells-ը, ով դարձել է աճուրդի խոշորագույն հաղթող ֆոտոէլեկտրական համակարգի ոլորտում 315 ՄՎտ հզորությամբ նախագծով, որը բաժանված էր ներկայացված 12 նախագծային լոտերի կեսի միջև: Պորտուգալական Expresso թերթը նախկինում հայտնել էր, որ աճուրդի հաղթողներ են դարձել նաև իսպանական Iberdrola կոմունալ ձեռնարկությունը, իտալական գործընկեր  Enel-ը և ֆրանսիական Impala Group խմբի մեջ մտնող վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտի ներկայացուցիչ Tag Energy-ին:

Մեկնաբանելով նախնական արդյունքները՝ Aleasoft էներգասպառման կանխատեսումների ծառայության գլխավոր տնօրեն Անտոնիո Դելգադո Ռիգալն ասել է, որ աճուրդում 15 տարի ժամկետով կնքված պայմանագրերը բացահայտեցին այդքան ցածր գների սահմանման պատճառը: Վերջինս աճուրդի կողմից երաշխավորված հողի նկատմամբ իրավունքի և ցանցին միանալու իրավունքի հետ համադրության մեջ միասին ցածր գներով գործարքները դարձնում են  գրավիչ: «Ֆոտոէլեկտրական կայանների համար հողին հասանելիություն ապահովելը և միացնելը Պորտուգալիայում ավելի դժվար է, քան Իսպանիայում՝ չնայած երկու երկրներն էլ ունեն էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա», - ասել է նա pv magazine-ին տրված հարցազրույցում:

Աղբյուրը՝ www.pv-magazine.com

Այլ լուրեր