Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային խմբի և Fertiberia-ի կողմից կծախսվի 150 միլիոն եվրո Իսպանիայում գործարան կառուցելու համար:
Վերականգնվող էներգետիկայի հսկա Iberdrola-ն Fertiberia քիմիական արդյունաբերական խմբի հետ համատեղ կյանքի կկոչի Եվրոպայում հայտարկված արդյունաբերական նպատակներով օգտագործման ենթակա էկոլոգիապես մաքուր ջրածնի արտադրության ամենախոշոր նախագիծը: Iberdrola և Fertiberia իսպանական ընկերությունները կծախսեն 150 միլիոն եվրո (174 միլիոն ԱՄՆ դոլար) 100 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտոէլեկտրական կայան կառուցելու, 20 ՄՎտ հզորությամբ լիթիումի իոնային մարտկոցների կուտակային համակարգ և 20 ՄՎտ հզորությամբ էլեկտրոլիզատոր տեղադրելու համար տարեկան 720 տոննա ծավալով ջրածին արտադրելու նպատակով:
Համաձայն գործարքի մասին հրապարակված տեղեկությունների իսպանական Պուերտոլլանոյում կկառուցվի պարարտանյութերի արտադրության նոր գործարան արդեն իսկ գոյություն ունեցող Fertiberia գործարանի տարածքում, որը շահագործման կհանձնվի 2021 թվականից:
Գործարքն ազդարարում է վերականգնվող էներգիայի աղբյուրների աշխարհի խոշորագույն օպերատորներից մեկի՝ Iberdrola-ի մուտքն էկոլոգիապես մաքուր ջրածնի լայնամասշտաբ արտադրություն: Fertiberia-ն, համաձայն իր վեբ-կայքի տվյալների, ԵՄ-ում հանդիսանում է պարարտանյութերի խոշորագույն մատակարար, իսկ ամոնիակի շուկայում՝ համաշխարհային առաջատար ընկերություն:
Iberdrola-ի գլխավոր տնօրեն Իգնասիո Գալանն ասել է. «Այսօր մենք կյանքի ենք կոչում Եվրոպայում առաջին խոշոր նախագիծը էկոլոգիապես մաքուր ջրածնի արտադրության՝ ցուցադրելով, որ ի շնորհիվ վերականգնվող էներգիայի աղբյուրների և տեխնոլոգիական նորարարությունների հնարավոր է շարունակել բավարարել մեր արդյունաբերության էլեկտրաֆիկացման կարիքները և մաքրել այն ածխածնից»:
էկոլոգիապես մաքուր ջրածինը դարձել է վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային խոշորագույն օպերատորիների օրակարգի ակտուալ հարց, քանի որ H2-ը դարձել է ծանր քիմիական, արդյունաբերական և տրանսպորտի ոլորտները ածխածնից մաքրող էներգետիկայի անցում կատարելու համաշխարհային ծրագրի գլխավոր բաղադրիչ:
Վերականգնվող էներգետիկայի մյուս եվրոպական հսկան՝ Enel-ը, նույնպես խոստացել է մոտ ապագայում սկսել էկոլոգիապես մաքուր ջրածնի արտադրություն: Երկու ընկերություններն էլ այս տարի ավելի վաղ ստորագրեցին «Ընտրե՛ք վերականգնվող ջրածինը» ակցիայի ներքո, որը գերադրական աստիճանի է բարձրացնում արևից և քամուց ստացվող H2-ը՝ ի համեմատ «կապույտ» տեսակի, որը ստացվում է սահմանափակ քանակի հանածո վառելիքի օգտագործումից:
20 ՄՎտ հզորությամբ իսպանական էլեկտրոլիզատորը համապատասխանելու է Նիդեռլանդների Դելֆզեյլում ստեղծվածին, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Recharge-ը՝ որպես էկոլոգիապես մաքուր ջրածնի արտադրության եվրոպական խոշորագույն նախագիծ, սակայն արևային էներգիան և Iberdrola/Fertiberia գործարանի կուտակիչները նրան կբարձրացնեն նոր մակարդակի:
Ճապոնիայում՝ Ֆուկուսիմայում, 10 ՄՎտ հզորությամբ էլեկտրոլիզատորի հետ միացված 20 ՄՎտ հզորությամբ արևային մարտկոցը մարտ ամսին շահագործման սկզբում հայտարկվել էր որպես վերականգնվող ջրածնի աշխարհի խոշորագույն նախագիծ:
Այս բոլոր նախագծերը խամրում են հրեշավոր նախագծի լույսի ներքո, որի մասին վերջերս հայտարարեցին Սաուդյան Արաբիան, Air Products և ACWA Power. վերջիններս պատրաստվում են օգտագործել 4ԳՎտ հզորությամբ վերականգնվող էներգիայի աղբյուրները օրական 650 տոննա ջրածին արտադրելու նպատակով:
Աղբյուրը՝ www.rechargenews.com