TenneT մատակարարում է 21%-ով ավելի շատ մերձծովյան հողմային էներգիա

07 Օգոստոս, 2020

Image: TenneT

Գերմանա-հոլանդական համակարգի օպերատոր TenneT-ը 2020 թվականի առաջին կեսին Հյուսիսային ծովից մատակարարել է մոտ 21%-ով ավելի հողմային էներգիա, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

TenneT հայտնել է, որ ծովային հողմային էներգիայի հզորությունը, որը փոխանցվում է իր ենթակառուցվածքներով, 2020 թվականի առաջին վեց ամիսներին աճել է մինչև 11,51 ՏՎտ/ժ՝ ի համեմատ 2019 թվականի 9,51 ՏՎտ/ժ-ի: Նաև ավելացրել է, որ Հյուսիսային ծովի հողմային էներգիան կազմել է երկրի հողմային էներգիայի ընդհանուր ծավալի 15,6%-ը, որը 2020 թվականի առաջին կեսին հասել է 73,7 ՏՎտ/ժ-ի:

TenneT գործադիր տնօրեն Թիմ Մեյերջուրգենսը հայտնել է. «մերձծովյան հողմային էներգետիկայի ընդլայնումը և ինտեգրացիան առաջնային նշանակություն ունի եվրոպական էներգետիկ վերակազմակերպման համար: Ի շնորհիվ ալֆա տիպի Borssele և օգոստոսի կեսերից արդեն բետա տիպի Borssele-ի մենք կրկին հաջողությամբ ներդրել ենք երկու մերձծովյան կայան Հյուսիսային ծովի հոլանդական ափերում: Մենք հետևողականորեն առաջ ենք շարժվում նորարարությունների, ստանդարտիզացիայի և ծախսերի արդյունավետության գլխավոր գործոններին համընթաց»: Նա հավելել է, որ 2030 թվականին ընկերությունը պատրաստվում է ներդրումներ կատարել մոտ 20 միլիարդ եվրոյի չափով Նիդեռլանդներում և Գերմանիայում մերձծովյան հողմային էներգիա ստանալու նպատակով:

Ներկայում TenneT-ը միավորում է 7,1 ԳՎտ հզորությամբ մերձծովյան հողմային էներգիա Գերմանիայում, իսկ 2020 թվականի օգոստոսի կեսին կհասնի 1,4 ԳՎտ հզորության Հյուսիսային ծովի Նիդեռլանդների ափերին:

Աղբյորը՝ https://renews.biz/

Այլ լուրեր