Covid-19 շաբաթվա ամփոփում. մինչ օրս հայտնի չէ, թե ինչպես կզարգանա ճգնաժամը արևային էներգիայի տարբեր սեկտորներում

14 Հուլիս, 2020

Solar panels are going cheap at the moment. You might want to take advantage before the great Covid-19 sale comes to an end.
Image: Jeremy Buckingham

Չնայած Wood Mackenzie վերլուծական կազմակերպությունը և ճյուղային կազմակերպություն հանդիսացող Էներգիայի պահպանման հարցերով Ամերիկյան ասոցիացիան հայտարարել են առաջին եռամսյակի դրական ցուցանիշների վերաբերյալ և ակնկալում են տարեկան աճ 2020 թվականին, ճյուղի ինսայդերները զգուշացնում են, որ  Covid-19 ճգնաժամը, որը սկսել է ազդեցություն ունենալ ճյուղի վրա մարտից, «ավելի լուրջ ազդեցություն կունենա երկրորդ եռամսյակում»:

Pv magazine India համար տրված հարցազրույցում Amplus Solar ընկերության ներկայացուցիչ Նավին Արորան ասել է, որ Covid-19 համաճարակով պայմանավորված պահանջարկի անկումը, համակցված Չինաստանում առկա գերհագեցվածությամբ, հանգեցրեց փետրվարից արևային մոդուլների գների 6-8% անկման՝ հաջորդ եռամսյակում հետագա 3-3,5% նվազման հավանականությամբ: Այնուամենայնիվ, նա նախազգուշացրել է, որ տարվա վերջի չինական պահանջարկը և ծրագրի երկարաձգումը հնարավորություն կտան առողջապահության ոլորտում ճգնաժամից տուժած հնդկական ծրագրավորողներին տարվա վերջին երեք ամիսներին կրկին փոփոխել պահանջարկի և առաջարկի հավասարակշռությունը, ինչն էլ իր հերթին հնարավոր է հանգեցնի մոդուլի գների վերականգնման:

Միջազգային էներգետիկ գործակալության կողմից հրապարակված 2020թ. համաշխարհային էներգետիկ ներդրումների զեկույցում ասվում է, որ Գործակալությունը միանում է այն մեկնաբանների արագ աճող թվին, ովքեր կանխատեսում են վերականգնվող էներգիայի ոլորտում ծրագրերի իրականացման  սեղմ ժամկետներ և գրավիչ տնտեսություն. մաքուր էներգիայի օբյեկտները մագնիսական ուժով կձգեն ներդրողներին Covid-19-ից հետո համաշխարհային էներգետիկ համակարգի վերականգնմանը համընթաց:

Ցածր ածխածնային «գիտելիքների միություն» Climate-KIC -ը Գործակալության կողմից աջակցություն ստանալուց հետո հրավիրել է Covid-19 համաճարակից տուժած էկոլոգիապես մաքուր ստարտափներին և ՓՄՁ-ին հայտ ներկայացնել 500.000 եվրո արժողությամբ ներդրումներ ստանալու համար, իսկ ԵՄ Նորարարության և տեխնոլոգիաների Եվրոպական ինստիտուտը տրամադրել է լրացուցիչ ֆինանսավորում 60 միլիոն եվրոյի չափով: Գրանտային ֆինանսավորումը հետագայում կվերաձևակերպվի ստացող-ընկերությունների մասնաբաժնի: Այսօր ԵՄ աջակցությամբ վերականգնվող էներգիայի հարցերով բիզնես-խորհրդատվական ծառայությունը, ինչպես նաև Get.invest-ը թողարկել են մի շարք գործիքներ, որոնք հատուկ նախատեսված են մաքուր էներգիայի ոլորտում աշխատող ընկերությունների կողմից Covid-19 ազդեցությունը հաղթահարելու համար, ընդ որում ծառայություններ առաջարկվում են նաև Աֆրիկայում և Կարիբյան ավազանում:

Իլինոյսում կենցաղային ֆոտոէլեկտրական համակարգեր տեղադրող Headline Solar ընկերության գլխավոր տնօրեն Ջարեդ ՄաքՔենզին հայտնել է pv magazine USA-ին, որ մարտի կեսերից մինչև ապրիլի կես ընկած ժամանակահատվածում, երբ նահանգը Covid-19 պատճառով գտնվում էր կարանտինային պայմաններում, ընկերության պատմության մեջ եղել է վաճառքի ամենածանրաբեռնված ժամանաշրջանը:

Սղբյուրը՝ www.pv-magazine.com

Այլ լուրեր