CANAKKALE, TURKEY - APRIL 16: Bahama flagged oil exploration platform passes through the Dardanelles Strait in Canakkale, Turkey on April 16, 2020. Scarabeo 9 has a length of 115 metres and a breadth of 78 metres. Its gross tonnage is 36,863. Scarabeo 9 departed from Port of ConstanÈa and headed to Port of Cartagena. (Photo by Burak Akay/Anadolu Agency via Getty Images) ANADOLU AGENCY VIA GETTY IMAGES
Արդյո՞ք հնարավոր է նավթի գների ևս մեկ տատանում Նավթի գնի և հորատման աշխատանքների անկումը հիմք է տալիս դիտորդներին նախազգուշացնել, որ ոչ բավարար ներդրումները կհանգեցնեն առաջարկի նկատմամբ հերթական պակասորդի և գների տատանման: Սա, իհարկե, հնարավոր է, սակայն մտավախությունները, որ արդյունահանման մեջ կատարվող ոչ բավարար ներդրումները կհանգեցնեն գների տատանման հաջորդ մի քանի տարիների ընթացքում, հավանաբար, չափազանցված են:
Ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ օգտակար հանածոների արդյունահանման մեջ կատարվող ներդրումները, կախված տարածաշրջաններից, տալիս են տարբեր արդյունքներ. մեկ դոլարը, որը ծախսվել է միջին արևելքի նավթահանքերում, կարող է բերել 5-10 անգամ ավելի շատ նավթ օնլայն ռեժիմում, քան Մեքսիկական ծոցում ծախսված դոլարը:
Բանն այն է, որ նավթային ռեսուրսները հսկայական են, և դրանց մեծ մասը կարելի է արդյունահանել 50 դոլար շահույթով:
Գները մշտապես կարող են աճել, սակայն ընթացիկ իրավիճակը նման է 1986 թվականի իրադրությանը, երբ փորձագետները նախազգուշացնում էին, որ գները շատ ցածր են, որպեսզի պահպանեն ընթացիկ ներդրումները, և վերջիններս մնացին այդպիսին հետագա մեկուկես տասնամյակի ընթացքում:
Աղբյուրը՝ Forbes