Renewable power sources such as wind have made gains as fossil fuel use has declined during the pandemic. CAROL M. HIGHSMITH/GPA PHOTO ARCHIVE/FLICKR
Համաձայն Միջազգային Էներգետիկ Գործակալության (ՄԷԳ) զեկույցի համաճարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամը դարձավ էներգիայի պահանջարկի, այդ թվում՝ դրա հետ կապված ածխածնի արտանետումների անկման պատճառ, որն էլ իր հերթին, նույնիսկ հիվանդության անհետացումից հետո, կարող է փոփոխել էներգիայի ստացման եղանակները:
Էներգիայի օգտագործման կտրուկ անկումը իրեն հավասարը չունի 30-ականների Մեծ ճգնաժամից ցայսօր: Սակայն էներգիայի ոչ բոլոր աղբյուրներն են տուժել հավասարապես: Օրինակ, վերականգնվող էներգիայի օգտագործումը աճել է նոր նախագծերի ի հայտ գալու և հողմային տուրբինների գործարկման կամ արևային էներգիայի ստացման ցածր արժեքի շնորհիվ:
«Էներգետիկայի ոլորտը, որը կունենանք այս ճգնաժամից հետո, էականորեն կտարբերվի նրանից, ինչ ունեինք նախկինում»,- կանխատեսում է փարիզյան ՄԷԳ գործադիր տնօրեն Ֆատիխ Բիրոլը:
Աղբյուրը՝ sciencemag.org