Covid–19-ից հետո նավթի գինը ձևավորող հիմնական ցուցանիշները

09 Հունիս, 2020

DALGETY BAY, SCOTLAND: The Liberian-registered oil tanker Goldway berths at Hound Point Oil Terminal on the Forth Estuary, as uncertainty continues in the global oil market as a result of the coronavirus (COVID-19) crisis, and the oil price war between Russia and Saudi Arabia, on April 6, 2020 in Dalgety Bay, Scotland. (Photo by Ken Jack/Getty Images)

Անառարկելիորեն, առաջիկա 12-24 ամիսների ընթացքում նավթի շուկայի գերիշխող գործոն հանդիսանալու է համաճարակի զարգացումը, որը կհանգեցնի տնտեսական ակտիվության նվազման և, հետևաբար, անորոշ ժամկետով և անորոշ չափով նավթի պահանջարկի նվազման:

Ենթադրվում է, որ գները որոշ չափով կվերականգնվեն. Brent-ը կհասնի 35-40 դոլարի, իսկ WTI՝ 5 դոլարով ցածր գնի: Գոյություն ունեն որոշակի ցուցանիշներ, որոնց միջոցով հնարավոր է պատկերացում կազմել գների հետագա զարգացումների վերաբերյալ:

Առաջին, կշարունակվեն Covid–19 դեպքերը: Նավթի պահանջարկի վրա ավելի մեծ ազդեցություն կունենան զարգացող երկրներում ընթացող զարգացումները: Եթե բռնկումները հնարավոր լինի արագ հայտնաբերել և տեղայնացնել՝ առանց նոր սահմանափակումների կիրառման, ապա նավթի պահանջարկը էականորեն կվերականգնվի ամռան կեսերին կամ վերջ:

Նավթի պահուստավորման հնարավորության կենսական կարևոր նշանակություն ունեցող հարցը կարող է լուծվել մի շարք անուղղակի ցուցանիշների, այդ թվում՝ ֆյուչերսային շուկայում կոնտանգոյի մակարդակի և տանկերների ֆրախտի դրույքի օգնությամբ:

Սպառողական ծախսերը դժվար կլինի կանխատեսել, սակայն մատակարարների կրեդիտային քարտերի, օրինակ,  Mastercard-ի հաշվետվությունները պետք է արտացոլեն տնտեսական ակտիվության վերադարձի նախնական ցուցանիշները: 

Միջազգային օդային փոխադրումները, հնարավոր է, խիստ սահմանափակվեն, եթե ժամանող ճանապարհորդների նկատմամբ սահմանվի կարանտին:

Չինական ներմուծումների աճը կարող է վկայել տնտեսության վերականգնման և պահանջարկի աճման մասին, սակայն միևնույն ժամանակ կարող է վկայել նաև հետագա օգտագործման նպատակով էժանագին նավթի գնման մասին:

Ամենակարևոր հետհամաճարակային հարցը կայանում է նրանում, թե ՕՊԵԿ+ որքան լավ կկարգավորի կանխատեսվող կրճատումները, երբ պաշարները սկսեն կրճատվել: Հավանաբար, համախմբվածության փլուզման պատկերը ցայտուն կերպով ի հայտ կգա այն ժամանակ, երբ սաուդները՝ որպես գերիշխող գործընկերներ, սկսեն բողոքել գերարդյունահանումից՝ հատկապես ռուսների կողմից: Այդ պահին գների վերականգնումը կդանդաղի և, հնարավոր է, շրջադարձվի:

Ցավոք, ինչպես հաճախ ասվում է գնանկումների ժամանակ, իրականում մենք չենք իմանա, թե ինչ է կատարվում, մինչև դա տեղի չունենա: Ամեն րոպե նավթի գներին հետևելիս տեսնում ենք, որ թրեյդերները մտածում են պահանջարկի և առաջարկի մասին՝ ելնելով իրական կամ կեղծ լուրերից, սակայն օրեր և շաբաթներ անց նավթի գինը առավել հաճախ է հետևում պահանջարկի և առաջարկի հիմունքներին:

Աղբյուրը՝ Forbes

Այլ լուրեր