Նախարար. Իրանը պատրաստ է Հայաստանի հետ տնտեսական համագործակցություն զարգացնել

07 Դեկտեմբեր, 2016

Իրանը պատրաստ է Հայաստանի հետ տնտեսական համագործակցություն զարգացնել: Այս մասին Իրան-Հայաստան համատեղ միջկառավարական հանձնաժողովի բացմանը հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիյանը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Թեհրան Հայաստանի եւ Իրանի միջեւ էներգետիկայի եւ տնտեսության ոլորտում երկկողմանի համագործակցության լան հնարավորություններ կստեղծի, հաղորդում է իրանական «Մեհր» գործակալությունը:

Նա նշել է, որ հանձնաժողովի նիստի օրակարգում է էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նախագիծը, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, ինչպես նաեւ Պարսից ծոցից մինչեւ Սեւ ծով խողովակաշարի շինարարությունը:

Նախարարը նաեւ ընդգծել է, որ ենթակառուցվածքի ստեղծումը եւ էլեկտրահաղորդման նոր գծերի շինարարությունը կմեծացնի Իրանի եւ Հայաստանի միջեւ էլեկտրականության շրջանառության ծավալը՝ 300-ից մինչեւ 1200 մեգավատտի:

Նշենք, որ միջկառավարական հանձնաժողովի նիստին կմասնակցի Հայաստանի էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը:

Այլ լուրեր