Ելնելով նավթային ճգնաժամի պայմաններից՝ ՕՊԵԿ-ը և ԱՄՆ թերթաքար արդյունահանողները սկսել են բանակցությունները

25 Մարտ, 2020

Photographer: Angus Mordant / Reuters

Ամերիկյան թերթաքարային արդյունաբերության կարգավորողները սկսել են երկխոսություն ՕՊԵԿ-ի հետ բանակցությունների  շրջանակներում:  Վերջիններս կարող են օժանդակել աշխարհի երեք խոշորագույն նավթ արդյունահանողների հաշտեցմանը և, հնարավոր է, թույլ տան կարգավորել Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միջև առկա գնային վեճը:

Միացյալ Նահանգների հակամրցակցային օրենքները արգելում են կնքել ձևական գործարք, և մինչ օրս առկա չէ որևէ նշան, որը կվկայի արդյունահանման ծավալների հետ կապված հարցում այս երկու կողմերի համագործակցության մասին: Սակայն այժմ Տեխասի կարգավորողը վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ քննարկում է ԱՄՆ խոշորագույն նավթ արդյունահանող նահանգում արդյունահանման ծավալների կրճատման հնարավորությունը:

Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները քննարկում է ամերիկյան նավթ արդյունահանողների նկատմամբ ճնշումը մեղմացնելու նաև այլ եղանակներ: Թրամփի վարչակազմը քննարկում է դիվանագիտական արշավ իրականացնելու հնարավորությունը, որպեսզի պարտադրի Սաուդյան Արաբիային կրճատել արդյունահանման ծավալները և սպառնա պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:

Սաուդյան Արաբիան ի զորու չէ երկար վարել այս գնային պատերազմը: Թագավորությունն արդեն իսկ ստիպված է եղել կրճատել իր բյուջեն, սակայն անհրաժեշտ է, որպեսզի նավթի գինը պահպանվի մեկ բարելի համար 60 դոլարից բարձր այն հավասարակշռելու համար:

Ռուսաստանում նավթային կազմակերպությունները նույնպես պայքարում են նավթի գնի անկման հետևանքների դեմ: Արդյունահանողներից շատերը կարող են կրել էական վնասներ, եթե մեկ բարելի համար գինը պահպանվի 30 դոլարից ցածր: 

Աղբյուրը՝  The Wall Street Journal

Այլ լուրեր