Էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր Եվրահանձնաժողովի հետ

20 Փետրվար, 2020

Source: PEAKapp

Փետրվարի 20-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրոպական հանձնաժողովի հետ նոր ֆինանսավորման համաձայնագրին, որն ուղղված կլինի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրային, բազմաբնակարան շենքերում և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը, ինչպես նաև նվազեցնել ջրի աղտոտումը Սևանա լճում:

Պաշտոնական տվյալներով Հայաստանի տարածքում 120-ից ավելի հանրային շենքերում էներգախնայողության ծրագրի կիրառման արդյունքում ծախսերն արդեն կրճատվել են 55-60 տոկոսով:

Աղբյուրը՝ gov.am

Այլ լուրեր