Այս նյութը կարող է ավելի շատ էներգիա քամել արևային վահանակներից

28 Հունվար, 2020

Charles Chee Surya holds a perovskite-silicon tandem solar cell with the world's highest power conversion efficiency. Credit: K.Y. Cheng Getty Images

Ավստրալիայի և Չինաստանի գիտնականները ավելի մոտ են այնպիսի արևային վահանակների ստեղծմանը, որոնք հեղափոխական կլինեն արդյունաբերության համար: Բանալին բյուրեղային կառուցվածքով պերովսկիտն է (կալցիումի տիտանատ), որն առաջին անգամ հայտնաբերվել է Ռուսաստանում 1800-ական թվականների կեսերին: Ինժեներները ցանկանում են օգտագործել այս նյութը ավելի մատչելի և արդյունավետ արևային վահանակներ ստեղծելու համար՝ վերջիններս համակցելով ավելի տարածված և երկարակյաց սիլիցիումե (silicon) վահանակների հետ:

Գիտնականները պնդում են, որ հաջողության բանալին էներգիայի փոխակերպման արդյունավետության բարձրացման մեջ է. մակարդակը, որում վահանակը ուղղակիորեն փոխակերպում է արևային լույսի էներգիան էլեկտրաէներգիայի:

Սիլիցիումե հիմքով ֆոտոէլեկտրական վահանակների (PV) օգտակար գործողության գործակիցը 16-18% է, իսկ սիլիցիումային PV արդյունավետության տեսական սահմանը կազմում է 29%:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պերովսկիտայի հիմքով արևային վահանակների արդյունավետությունը կարող է հասնել 35%, ինչպես նաև նվազեցնել ծախսերը արտադրական պրոցեսի մի քանի փուլի կրճատման շնորհիվ:

Վերջերս Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալությունը (IRENA) արևային ֆոտոէլեկտրական համակարգերի ապագայի վերաբերյալ իր հաշվետվության մեջ պորվսկիտը նկարագրել է որպես ամենաշատ պոտենցիալ ունեցող նյութերից մեկը. հանքաքարի տեսակ, որը շատ լավ կլանում է լույսը և որին շատ հեշտ է ստանալ լաբորատոր պայմաններում:

Այսպիսով, պերովսկիտը կարող է լինել ավելի արդյունավետ և ավելի մատչելի, քան ավանդական սիլիցիումը՝ չնայած նրա կյանքի տևողությունը դեռ հարցականի տակ է:

Այլ լուրեր