2020 թվականին նավթի գնի երեք հիմնական գործոնները

19 Դեկտեմբեր, 2019

Rystad Energy նավթի շուկայի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Բյորնար Թոնհաուգենը շուկայի ուսումնասիրության իր ակնարկում հավաստում է, որ 2020 թվականին նավթի շուկայում հավասարակշռումը կախված կլինի այս երեք գործոններից՝

1.  Համաշխարհային անկման բացակայություն,
2.  ՕՊԵԿ-ի կողմից արդյունահանման շարունակական կրճատում,
3.  IMO 2020 նոր կանոնների ազդեցություն:

Rystad Energy-ին այս շաբաթ հրապարակած իր՝ նավթի շուկայի հավասարակշռման վերաբերյալ վերջին Զեկույցում հայտնում է, որ շուկան կարող է հավասարակշռվել 2020 թվականին:

Սակայն, 2020թ. հավասարակշռված շուկան իրենից ենթադրում է նաև, որ համաշխարհային տնտեսությունը տեխնիկական անկում չի ապրի և պահանջարկը կաճի մինչև մոտ 1,2 միլիոն բարել մեկ օրում: ՕՊԵԿ-ին անհրաժեշտ կլինի զսպել արդյունահանման ընթացիկ ծավալները շարունակական կրճատումներով  նվազագույնը մինչև 2020 թվական:

Rystad Energy-ի կանխատեսումներով 2020 թվականին ՕՊԵԿ և Ռուսաստանի սահմաններից դուրս չմշակված նավթի և նավթագազային կոնդենսատի արդյունահանման ծավալները կհասնեն 1 օրում 2 միլիոն բարելի, որը 1 օրում 0,2 միլիոն բարելով քիչ է նախորդ ցուցանիշից:

ԱՄՆ նավթի մատակարարման 2020 թվականի դեկտեմբերի կանխատեսումները վերանայվել են և ցուցանիշները նվազեցվել են 0,5 միլիոնով՝ մինչև 14 միլիոն բարել մեկ օրում՝ հիմք ընդունելով էներգետիկայի ոլորտում հետազոտություններ իրականացնող անկախ ընկերության ուսումնասիրությունները:

Այլ լուրեր