Արևային էներգիան այլընտրանք չունի

29 Սեպտեմբեր, 2016

Հայաստանում արևային տեխնոլոգիաների զարգացումն այլընտրանք չունի, քանի որ մենք չունենք ո՛չ նավթ, ո՛չ գազ, որպեսզի կարողանանք մեր էներգետիկայի զարգացումը պատկերացնել այլ կերպ,- այս մասին «Առաջին լրատվականին» ասել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Հայկ Հարությունյանի կարծիքով, Հայաստանն ունի բավականին հարուստ արևային ռեսուրս.

Շատերը կարող են ասել՝ արևը բոլոր երկրներում կա, բայց մեր աշխարհագրական դիրքը, օդի մաքրությունը, մեր բնակլիմայական պայմանները և այլ գործոններ արևային տեխնոլոգիաների համար իրականում բացառիկ են։

Արդիական տեխնոլոգիաներով իրականացվող գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանը բացառիկ պայմաններ ունի արևային էներգետիկայի զարգացման համար: Այդ նպատակով ձևավորվել է անհրաժեշտ օրենսդրական դաշտ։ Մեկնարկել են նաև մի շարք ծրագրեր։ 

 

Այլ լուրեր