Գերմանիան միացել է ածխի օգտագործումից հրաժարված երկրների միությանը

17 Հոկտեմբեր, 2019

Գերմանիան միացավ էլեկտրաէներգիայի արտադրության համար ածխի օգտագործման դեմ ներկայացող երկրների միությանը: «Ածուխ օգտագործելուց հրաժարվելը կլիմայի գլոբալ պաշտպանության համար առանցքային բաղադրիչներից մեկն է», - ասել է Գերմանիայի շրջակա միջավայրի և միջուկային անվտանգության նախարար Սվենյա Շուլցեն:

Շուլցեի խոսքով, եթե Գերմանիայի նման արդյունաբերական երկիրը հրաժարվի ածուխից և ատոմային էներգիայից, և աստիճանաբար փոխի էլեկտրամատակարարման համակարգն էներգիայի վերարտադրման ուղղությամբ, դա կդառնա աշխարհի մյուս երկրների համար հզոր ազդանշան: Ենթադրում է, էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով երկիրն ամբողջովին կհրաժարվի գորշ ածխի օգտագործումից 2038 թվականից ոչ ուշ:

Էլեկտրաէներգիա ստանալու համար ածխից հրաժարվելու օգտին ներկայացող երկրների միության ստեղծման մասին հայտարարվել էր ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին համաժողովի ընթացքում, որը կայացել էր 2017թ. Բոնում:

Ներկայում այդ միությանն անդամակցել է 30 երկիր:

Այլ լուրեր