Համաձայն Reuters գործակալության հաղորդման Չինաստանը շարունակել է ներմուծել իրանական նավթը հուլիսին՝ երկու ամիս անց, երբ արդեն վերացվել էին թույլտվությունները, որոնք տրամադրվել էին ԱՄՆ պատժամիջոցների կիրառման շրջանակներում: Միաժամանակ CNBC հաղորդում է, որ Brent -ի և WTI-ի գները կարող են անկում ապրել, եթե Չինաստանը գնի իրանական նավթը:
Պեկինը կարող է հօդս ցնդեցնել Վաշինգտոնի արտաքին քաղաքական դիրքորոշումը՝ արհամարհելով Իրանի նկատմամբ կիրառվող ԱՄՆ պատժամիջոցները: Ամերիկայի Merrill Lynch բանկը նախազգուշացնում է, որ նավթի գինը կարող է կտրուկ անկում ապրել, եթե Չինաստանը շարունակի գնել իրանական նավթը:
Ներկայում, Թրամփի վարչակազմի հաշվարկներով Իրանը Չինաստան է արտահանում նավթի 50-70 տոկոսը, իսկ շուրջ 30 տոկոսը՝ Սիրիա:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ ու Մեծ Բրիտանիան ներկայում համառորեն խեղդում են Թեհրանին Դամասկոսում առևտուր ծավալելու համար, Թեհրանի տնտեսական փրկությունը ավելի շատ է կախվածության մեջ ընկնում Չինաստանին իրականացվող վաճառքներից, երկիր, որն ունի բավականին հզորություն ԱՄՆ պատժամիջոցները խախտելու համար:
Իրանի փոխնախագահ Ջահանգիրին Թեհրանում չինական դիվանագիտական պատվիրակության այցելության ժամանակ իր ելույթում ուղիղ դիմեց Պեկինին և այլ «բարեկամ» երկրներին, որպեսզի վերջիններս ավելացնեն իրանական նավթի գնման ծավալները:
Որոշ փորձագետների կարծիքով Պեկինը կարող է լուրջ անկայություն առաջացնել նավթի համաշխարհային շուկայում, եթե հետևի Ջահանգիրիի կոչին ի պատասխան Թրամթի սպառնալիքներին կիրառել 10 տոկոսանոց սակագին Չինաստանից ներմուծվող 300 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքների նկատմամբ: