Արդյունաբերություն և էներգետիկա. քննարկվեցին հայ-իրանական հնարավոր համագործակցության ոլորտները

17 Օգոստոս, 2016

«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները տարածաշրջանային տնտեսական զարգացումների համատեքստում» թեմայով հրավիրված համաժողովին իրանագետները ևս մեկ անգամ փաստեցին՝ Հայաստանի համար ստեղծվել են լայն հնարավորություններ, այլ հարց է ինչպես դրանք կօգտագործվեն: Ակտիվ քննարկումներ ընթացան ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ:

ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, փորձագետ Ատոմ Մարգարյանի համոզմամբ՝ Իրանից սպասելիքները ինչպես զարգացած երկրների, այնպես էլ իր հարևան երկրների համար մեծ են, բայց դեռևս այդ հնարավորությունները կենսական դառնալու մասին վաղ է խոսել:

«Տասնամյակների ընթացքում Իրանն ստեղծել է բարձր տնտեսություն: Եթե նայենք վիճակագրությանը, ապա պետք է փաստենք, որ հունվար ամսին երեք անգամ ավելացել է դեպի Իրան արտահանումը: Արդյունաբերությունև էներգետիկա, գիտական որոշակի ճյուղերում ևս կան լայն հնարավորություններ»,-ասաց Ա.Մարգարյանը:

Այլ լուրեր