Օվկիանոսի նոր ուսումնասիրությունների արդյունքները ցնցող են

18 Հունիս, 2019

Նոր հետազոտական նախագիծը բացահայտել է նոր տեղեկություններ, որը կարող է արմատապես փոխել մեր պատկերացումները օվկիանոսյան հոսանքների, եղանակի և կլիմայի փոխներգործության վերաբերյալ:

Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների ողջ ներուժը միավորած նախագծի շրջանակներում աշխատող գիտնականների կարծիքով իրենք հայտնաբերել են այնպիսի ապացույց, որը մարտահրավեր է նետում գոյություն ունեցող այն տեսակետին, որ Մերիդիան Հյուսիսատլանտյան հոսանքը (ՄՀԱՀ) հիմնականում պայմանավորված է Լաբրադոր ծովում տեղի ունեցող պրոցեսներով:

ՄՀԱՀ-ը խոշոր օվկիանոսային հոսանք է, որը արևադարձային տարածքներից տաք աղի ջրերը տեղափոխում է դեպի ավելի հյուսիսային տարածաշրջաններ, օրինակ՝ Արևմտյան Եվրոպա: Տաք ջրերը մթնոլորտ են արտանետում ջերմություն և որոշիչ դեր են կատարում Արևմտյան Եվրոպայում ջերմության պահպանման գործում. առանց վերջինի Մեծ Բրիտանիայում ձմռանը 5°C ավելի ցուրտ կլինի:

Այժմ գիտնականները կարծում են, որ ՄՀԱՀ ուժը առավել սերտորեն կապված է Գրենլանդիայի և Շոտլանդիայի միջև գտնվող ջրերում տեղի ունեցող պրոցեսների հետ՝ Ատլանտյան օվկիանոսի Հյուսիս – Արևելյան հատվածից ավելի քան 1000 մղոն հեռավորության վրա:

Ինչպես նշում են հետազոտողները, այս բացահայտումը կարևոր է  հասկանալու համար, թե ինչպես կարող են կլիմայի փոփոխությունները ազդել ՄՀԱՀ -ի վրա, և ենթադրում են, որ շարունակվող գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել  դրա դանդաղեցմանը, եթե գործընթացը խստորեն չվերահսկվի:

Նրանք զգուշացնում են, որ  այն կարող է հանգեցնել մի շարք հնարավոր խնդիրների, օրինակ, այնպիսիք, ինչպիսիք են Եվրոպայում   ուժեղ փոթորիկների մեծ ռիսկը և ԱՄՆ որոշ հատվածներում ծովի մակարդակի առավել արագ բարձրացումը:

Այլ լուրեր