Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը չի պահպանի միջուկային համաձայնության երկու որոշակի պայմաններ, եթե Եվրոպան միջոցներ ձեռք չառնի ընդդեմ ԱՄՆ պատժամիջոցների:
Ավելի վաղ Թեհրանը սպառնում էր փակել Հորմուզի նեղուցը՝ նավթի ծովային փոխադրումների ամենածանրաբեռնված տարանցիկ միջանցքը: Ամբողջ ծովային նավթի և կոնդենսատի 20%-ը անցնում է Հորմուզի նեղուցով:
Հորմուզը միակ ջրային ուղին չէ, որին պետք է ուշադրություն դարձնել այս տարվա նավթի գները կանխատեսելու համար: Գոյություն ունի այլընտրանքային ջրային ուղի. իսկ ի՞նչ է կատարվում Եմենի ափերին:
Որոշ վերլուծաբանների կարծիքով Իրանի աշխարհաքաղաքական հնարավորությունները միջուկային ծրագրի վերականգնման հետ կապված և էական ռազմավարական ջրային ուղիների շուրջ լարվածությունը կարող են նշանակալից դեր ունենալ գների բարձրացման գործում: Ներկայում «RBC Capital Markets» կանխատեսում է Brent ապրանքանիշի նավթի արդյունահանումը 2019թ. մեկ բարելը 75 դոլարով՝ ամռանը գերազանցելով 80 դոլարը: