Հնդկաստանը հայտարարել է մրցույթ նոր արևային և մարտկոցային հզորությունների համար

15 Ապրիլ, 2019

Image: Shutterstock

Հնդկաստանը հայտարարել է մրցույթ ցանցին միացված 200 ՄՎտ հզորությամբ արևային կայանի և 300 ՄՎտ հզորությամբ համակցված մարտոկացային կուտակիչի ձեռքբերման համար: Հնդկաստանի արևային էներգիայի Կորպորացիան (SECI) ներկայում ընդունում է առցանց հայտեր երկու նախագծերի համար, ընդ որում, երկուսն էլ Անդհրա-Պրադեշ նահանգում:

Նոր հզորությունը բաղկացած է 100 ՄՎտ հզորությամբ արևային կայանից և մոտակայքում տեղադրված 150 ՄՎտ հզորությամբ մարտկոցներից: SECI նաև հայտարարել է առցանց մրցույթ ՈՒտար Պրադեշի Արևային էլեկտրակայանում 275 ՄՎտ հզորությամբ ցանցին միացված արևային կայան կառուցելու համար:

Eversource Capital-ը, Հնդկաստանի ազգային ներդրումային և ենթակառուցվածքային Ֆոնդը (NIIF) և Մեծ Բրիտանիայի կառավարության Համագործակցության զարգացման Կորպորացիան համատեղել են իրենց ուժերը վերականգնվող էներգիայի ոլորտում 330 միլիոն ԱՄՆ դոլար ներդնելու համար:

Այլ լուրեր