Ռուսաստանը երկու ամսվա ընթացքում 3,7%-ով ավելացրել է նավթի արդյունահանումը

07 Մարտ, 2019

2019թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում նավթի և գազային կոնդենսատի արդյունահանման ծավալները Ռուսաստանում աճել են 3,7%-ով՝ ի համեմատ 2018 թ-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշների:

Ռուսական նավթի արտահանումը հեռավոր արտասահմանյան երկրներ հունվար-փետրվար ամիսներին կազմել է 39,61 միլիոն տոննա, որը 5%-ով գերազանցում է 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշները:

2016թ. վերջին Ռուսաստանի և ՕՊԵԿ անդամ երկրների միջև կնքվեց համաձայնագիր նավթի շուկայի կայունացման հարցերով համագործակցության վերաբերյալ: 2018թ.-ին չնայած Ռուսաստանի և ՕՊԵԿ անդամ երկրների միջև ընթացքող բարդ բանակցություններին և առկա տարաձայնություններին՝ նավթային գերտերություններին հաջողվեց համաձայնեցնել արդյունահանման ծավալների կրճատումը 2018թ-ի հոկտեմբերի մակարդակից մեկ օրում 1,2 միլիոն բարելով: Ռուսաստանի արդյունահանման ծավալի բաժինը կազմում է 228 հազար բարել մեկ օրում։

Այլ լուրեր